Բաժիններ՝

Վրաց-թուրքական սահմանը վերանայման ենթակա չէ. Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիային 6 հա հողատարածքի հանձնումը

Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Վրաստանը Թուրքիային է հանձնել 6 հեկտար հողատարածք սահմանամերձ շրջաններից, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Վրաց-թուրքական սահմանի սահմանազատումն ավարտել է ԽՍՀՄ-ի շրջանում՝ 20-րդ դարի 70-ականներին: 1992թ. կողմերը ընդունել են ավելի վաղ համաձայնեցված սահմանային գիծը: Ելնելով դրանից՝ ինչ-որ բանակցություններ ու սահմանի վերաբերյալ համաձայնագիր, դրա փոփոխման վերաբերյալ, բացառված են»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ն նաև հայտնում է, որ բնական երևույթների պատճառով սահմանային Ջակիսցկալի գետը փոխել է հունը: Ներկայում Ջակիսցկալի և Կարզամետիսցկալի գետերի երկու հատվածներում իրականացվում են աշխատանքներ՝ գետերի հունը նախնական վիճակին վերադարձնելու ուղղությամբ:
Վերոնշյալ գետերի բնական հունի վերականգնումը իրականացվելու է 1973թ. սահմանազատման նյութերի հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս