Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվել է
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ 2 ամսով երկարացրել է Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը:
Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանն անազատության մեջ է 2015թ. հուլիսի 3-ից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով:
168.am-ի հետ զրույցում Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ քննիչի միջնորդությունը քննել և այն բավարարելու մասին որոշում է կայացրել դատավոր Գագիկ Պողոսյանը: Փաստաբանն ասաց, որ պարտադիր բողոքարկելու է դատարանի այս որոշումը՝ նշելով, որ իրավիճակը նախորդ ժամանակաշրջանից տարբերվում է. եթե իրենք նախկինում նշում է, որ Արա Բուդաղյանի մասնակցությունը հիմավորող ապացույց գոյություն չունի, ապա այժմ ձեռք է բերվել մի ապացույց, որն, ըստ փաստաբանի, ի սպառ հերքում է նրա մասնակցությունը: