Գերմանիայի արտաքին հետախուզության ղեկավարին աշխատանքից ազատել են
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերին, ով 2012 թվականից զբաղեցնում էր այդ պաշտոնը, աշխատանքից ազատել են, հայտնում է Reuters-ը:
Ինչպես պնդում է գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականը, 63-ամյա Շինդլերին կփոխարինի ադմինիստրատիվ աշխատակից Բրունո Կալը:
Պաշտոնական մեկնաբանություն Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներից և հետախուզական գերատեսչություններից դեռ չի ստացվել:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությանը մեղադրել էին Հետաքննությունների դաշնային ծառայության, Ֆրանսիայի ԱԳՆ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ինչպես նաև որոշ ամերիկյան և եվրոպական ընկերությունների նկատմամբ գաղտնալսումների իրականացման մեջ:
Գերմանական ԶԼՄ-ները պնդում էին, որ հատուկ ծառայությունը հետևել է գերմանացի դիվանագետ Հանս Յորգ Հաբերին, ով ներկայում Թուրքիայում ԵՄ դեսպանն է, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին:
Ավելի վաղ Գերմանիայի հետախուզությանը մեղադրել էին բարեկամ երկրների դեսպանությունների ու կազմակերպությունների աշխատանքը լրտեսելու մեջ: