Բաժիններ՝

«Կոնտեն՝ «Չելսիում». դա խայտառակություն է». Դիեգո Մարադոնա

Ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան իր կարծիքն է հայտնել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի` «Չելսի» տեղափոխության մասին:

«Տեղի ունեցածը շատ տհաճ է: Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կարիերան շարունակելու է «Չելսիում»: Ես կարծում եմ` դա խայտառակություն է:

Իսկ արգենտինական ֆուտբոլում բարդ ժամանակներ են: Ես ոչ մի ֆուտբոլիստի համար չեմ կարող երաշխավորել: «Բոկա Խունիորսի» և «Ռիվեր Փլեյթի» միջև խաղը նման էր Սերիա Բ-ի խաղի»,- ասել է Մարադոնան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930