Բաժիններ՝

Ադրբեջանի գործողությունների հետևանքով երեք հայ զինվոր է վիրավորվել. նրանցից մեկի վիճակը ծանր է

Ապրիլի 27-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը, ինչի հետեւանքով հայ երեք զինվոր վնասվածքներ է ստացել:
Նրանցից մեկը ծանր վիճակում է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում եւ ծանր է համարվում, որովհետեւ վնասվել է կոնքոսկրը եւ լուրջ վիրահատություն անհրաժեշտ կլինի:

Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորին, նրանց վիճակը գնահատվում է բավարար. նրանցից մեկը հարվածային ալիքի հետեւանքով ուղեղի ցնցում է ստացել, իսկ երկրորդը թոքի բեկորային վնասվածք: Երեք վիրավորն էլ որակյալ բուժօգնություն են ստանում:

Նշենք, որ այս գիշեր հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետեւանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս