«Գուցե դու ևս արդեն սովորել ես գլխատել». Դավիթ Բաբայանը` Իսպանիայի նախկին վարչապետին

ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը թվիթերյան գրառմամբ պատասխանել է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին: Մասնավորապես անդրադառնալով Իսպանիայի նախկին վարչապետի հայտարարությանը, թե Բաքուն ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումն անցկացնելու համար հիանալի վայր է, գրել է. «Ամոթ Ռոդրիգես Սապատերոյին: Արի Ղարաբաղ ու տես, թե ինչ է անում Ադրբեջանը: Գուցե դու ևս սովորել ես գլխատել»: Մեկ այլ թվիթով Դավիթ Բաբայանը գրել է. « Քաղաքական գործիչները, որ իրենց ստամոքսը լցնում են խավիարով, իսկ գրպանները` նավթի եկամուտներով ու գովերգում բռնակալներին՝ ամենավտանգավոր ահաբեկիչներն են»: Ըստ նրա` նման գործիչների թվին է դասվում Սապատերոն, ով փառաբանում է Ալիևին և Ադրբեջանը:
davit

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930