Բաժիններ՝

Ռուսաստանը շահագրգիռ է, որ իր դաշնակիցներն ունենան ժամանակակից սպառազինություն. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանը շահագրգիռ է, որ իր դաշնակիցները և գործընկերներն ունենան կոմպակտ, բարձր շարժունակություն ունեցող, ժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկայով հագեցած զինված ուժեր: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մենք շահագրգիռ ենք, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները ունենան կոմպակտ, ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով հագեցած զինված ուժեր, որոնք ի վիճակի են հուսալի ու արդյունավետ հակազդել մարտահրավերներին ու ազգային անվտանգության սպառնալիքներին: Մեր գործողությունների տրամաբանությունը պարզ է և հասկանալի:

ՀԱՊԿ-ի սահմանների ամրապնդումը նշանակում է Ռուսաստանի անվտանգության ուժեղացում»,- հայտարարել է Շոյգուն այսօր Մոսկվայում հրավիրված ﬕջազգային անվտանգության հարցերին վերաբերող հինգերորդ խորհրդաժողովի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս