«Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»». Շառլ Ազնավուրն այցելել է «Թումո»
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով Հայաստանում է գտնվում «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության առիթով, Երևանում այցելել է ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն: «Թումո»-ից տեղեկացրնում են. «Նա շրջեց կենտրոնով, այցելեց նկարչության և երաժշտության դասընթացները, դիտեց ուսանողների աշխատանքներից մի քանիսը և շփվեց թումոցիների հետ: Ազնավուրին շատ դուր եկան «Թումո»- ի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես «Թումո»-ի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները: Նա նշեց. «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»»։