«Ռոման» նոր պայմանագիր է առաջարկել Ֆրանչեսկո Տոտտիին
Լեգենդար ավագը կմնա թիմում:
«Ռոմայի» ղեկավարությունը պայմանագիր է առաջարկել Ֆրանչեսկո Տոտտիին: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մեկ մրցաշրջանի համար, որը 39-ամյա ֆուտբոլիստի համար կդառնա վերջինը, հաղորդում է Calciomercato-ն:
Պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի առաջիկա օրերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տոտտին կարող է տեղափոխվել MLS-ի որևէ ակումբ կամ «Լեսթեր»:
Տոտտիի ներկայիս պայմանագիրը հռոմեացիների հետ լրանում է հունիսի վերջին:
Հաղորդվում էր, որ «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան հաջորդ մրցաշրջանի համար պատրաստվում է Տոտտին առաջարկել 3 տարբերակ. գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի օգնականի պաշտոն, տնօրենի պաշտոն կամ որպես խաղացող` պայմանագրի երկարաձգում ևս մեկ տարով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը