Բաժիններ՝

Dressbox հավելվածն աղջիկներին կօգնի ավելի արագ հագնվել

Բոլոր այն աղջիկները, ովքեր միշտ շտապում են, ում կյանքը եռում է, կարող են օգտվել Dressbox հավելվածից, որը կօգնի կարգի բերել պահարանը, արագ պատրաստվել, դառնալ կազմակերպված և մշտապես ունենալ թարմ տեսք: Dressbox-ն էլեկտրոնային պահարան է, որը դուք ստեղծում եք ձեր կանոններով:

Dressbox-ն օգնում է դասակարգել հագուստը

Բոլորն էլ պարբերաբար զբաղվում են իրենց հագուստի պահարանը դասավորելու գործով: Դա շատ երկար և ձանձրալի պրոցես է: Դժվար է հիշել, թե որտեղ է դրված բազում շապիկներից հենց ձեր փնտրածը: Ծրագրի առավելությունը նաև նրանում է, որ կարելի է համադրել ողջ հագուստը:

1

Աղջիկներին նման դեպքերում կարող է օգնել այս հավելվածը: Պարզապես պետք է լուսանկարել ողջ հագուստը, ավելացնել հավելվածում, և վերջ, մշտապես դասավորված պահարանը ձեր գրպանում է: Հավելվածի օգնությամբ նաև կարելի է կազմել լուքեր և պահպանել դրանք՝ տանից դուրս գալիս արագ կողմնորոշվելու համար: Հնարավոր է նաև առանձին դասակարգել զարդերը, հագուստի տեսակները:

2
Լուքերը կարելի է ստեղծել կոլաժների միջոցով: Կարևոր հանդիպումից առաջ պարզապես պետք է բացել հավելվածը և արագ ընտրել:

Dressbox-ը կօգնի վերլուծել պահարանի պարունակությունը

Հագուստ նկարելիս և հավելվածում ավելացնելիս կարելի է նկատել ձեր ունեցած հագուստի առավելություններն ու թերությունները:

Dressbox-ը կօգնի գտնել և լուծում տալ խնդիրներին: Գնումներ կատարելիս հստակ կիմանաք՝ ինչ ունեք և ինչ է ձեզ անհրաժեշտ: Հավելվածի առավելություններից է նաև այն, որ այն աշխատում է առանց ինտերնետ կապի:

Dressbox-ն օգնում է դառնալ ավելի կազմակերպված

Հավելվածը լրացուցիչ ոճաբան է, ուրույն մի օգնական, ով կօգնի ընտրել ամենահարմարը և համապատասխանը: Բացի այդ, կարող եք կազմել տասնյակ լուքեր և նոր ընտրություն կատարել, կարող եք նաև ավելացնել այդ լուքերը սոցցանցերում և օգնություն խնդրել ընկերներից: Բացի այդ, ճանապարհորդելուց առաջ կարող եք նկարել այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է, որպեսզի հետո ժամերով չմտածեք, թե ինչն եք մոռացել:

Լուսանկարները՝ այստեղ.

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս