Բաժիններ՝

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի միջազգային կազմակերպությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակում. Իրանի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման պահից դրա ապաէսկալացիայի համար մենք կապ էինք պահպանում և կազմակերպում հանդիպումներ երկու կողմի հետ՝ կոչ անելով նրանց հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտնում է APA-ի Թեհրանի բյուրոն՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ խոսնակ Հոսեին Ջաբիրի Անսարիին:

«Մենք միշտ ասել ենք, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները կարող են անկայունության նոր օջախ ստեղծել: Ահաբեկչությունն ու արմատականությունը լայնորեն տարածվում են ու կարող են խնդիր դառնալ բոլոր երկրների համար: Կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամը պետք է դադարեցվի մոտ ապագայում»,- ընդգծել է նա:

Անսարիի խոսքով՝ Իրանը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին:

«Եթե կողմերը ցանկանան, ապա մենք պատրաստ ենք միջնորդություն իրականացնել: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով՝ միջազգային կազմակերպությունների և ԵԱԿՀ ՄԽ-ի շրջանակում»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս