ԼՂ կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում դեռ չի նախատեսվում. Ուորլիք

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով դեռ չի պլանավորվում: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք մշտական կապի մեջ ենք նախարարների հետ, որպեսզի համանախագահների հովանու ներքո սկսենք բանակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Մենք պատրաստ ենք նախարարների հետ հանդիպել ցանկացած ժամանակ»,- հայտարարել է Ուորլիքը:

Տեսանյութեր

Լրահոս