Ձանետին ցմահ պայմանագիր է կնքել
Իտալական «Ինտերի» լեգենդար ֆուտբոլիստ Խավիեր Ձանետին, ով այժմ ակումբի ղեկավար կազմում է, ակումբի հետ ցմահ պայմանագիր է կնքել:
Ձանետին նշել է, որ իր համար պատիվ է միշտ լինել մի ակումբում, որն ամենից շատ է սիրում:
«Մտածում եմ «Ինտերին» եվրոպական ֆուտբոլի առաջատար դիրքեր վերադարձնելու դժվարին աշխատանքի մասին: Մեր ակումբը լավագույնների շարքում է, և պետք է վերադարձնել երբեմնի համբավ»,- ասել է արգենտինացին:
Ձանետին 19 տարի խաղացել է «Ինտերում», մասնակցել է 852 հանդիպման: Կարիերան ավարտելուց հետո, 2014 թվականին, նա դարձել է «Ինտերի» փոխնախագահ:
Սիրարփի Աղաբաբյան