Բաժիններ՝

ԱՄՆ-ն ընդլայնում է Սիրիայում իր կոնտինգենտը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել ընդլայնել Սիրիայում ամերիկյան ռազմական կոնտինգենտը 250 զինծառայողով, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներին:

Սպասվում է, որ պաշտոնապես Օբաման իր որոշման մասին կհայտարարի այսօր Գերմանիայի Հաննովերում ելույթի ժամանակ, որտեղ ժամանել է՝ բանակցելու եվրոպացի դաշնակիցների հետ:

Ներկայում Սիրիայում է գտնվում ամերիկյան հատուկ ջոկատայինների 50 զինվորական: Այդկերպ, Սիրիայում ամերիկյան զինծառայողների թիվը կհասնի 300-ի:
Wall Street Journal-ը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, պնդում է, որ Սիրիա մեկնող զինծառայողները հատուկ նշանակության զինյալներ են լինելու:

Սիրիայում ռազմական ներկայության ընդլայնման հարցը քննարկվում է արդեն մի քանի շաբաթ: Օբամայի խորհրդականները կարծում են, որ այդ քայլը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել ԴԱԻՇ-ի զինյալների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս