Բաժիններ՝

Իրանն ավարտում է Արաքս գետի վրա Խուդաֆերինի ամբարտակի շինարարությունը

Վերջին երկու ամսում Իրանն արագացրել է Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործմանն ուղղված աշխատանքները և գրեթե ավարտել է Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը։ Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:

Ադրբեջանի և Իրանի միջև ջրային ռեսուրսների հարցերով համագործակցության շրջանակում Արաքս գետի վրա Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի և «Գըզ Գալասի» հիդրոհանգույցի կառուցման և շահագործման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2016թ. փետրվարին:

Իրանցի նախարարի խոսքով՝ «Խուդաֆերին» նախագծի իրականացումը երկար տարիներ ձգձգվել է տեխնիկական և քաղաքական խնդիրների պատճառով, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թեհրան այցից ու համաձայնագրի ստորագրումից հետո Իրանն արագացրել է ամբարտակի կառուցման աշխատանքները:

«Ներկայում նախագծի կյանքի կոչման համար չկա որևէ խոչընդոտ: Իրանը կավարտի նախագիծը, և դրանից հետո Ադրբեջանը կանի անհրաժեշտ ներդրումների իր մասը»,- ասել է Վաեզին:

Շահույթը, որը կգոյանա էլեկտրաէներգիայի վաճառքից, հավասարաչափ կբաշխվի երկու երկրների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս