«Ինտերի» գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել
Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Մայքլ Բոլինբրոուկը լրատվամիջոցներին հայտնել է, որ ակումբի գրանսենյակում հայտնաբերել է գաղտնալսող սարք:
Ակումբի ղեկավարությունը գտնում է, որ սարքերի տեղադրումը կապված է ակումբի բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքի և կուտակված պարտքերի հետ:
Ինտերի ղեկավարությունը խստորեն արգելել է աշխատողներին վաճառքի հետ կապված մանրամասները քննարկել այլ անձանց հետ, կամ խոսել այդ մասին հեռախոսով կամ սոցցանցերում:
Սիրարփի Աղաբաբյան