««Չելսին» դեռ կարող է իր խոսքն ասել չեմպիոնական մրցավազքում». Գուս Հիդինգ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/53-guus-hiddink-get.jpg)
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը հայտարարել է, որ իր թիմը դեռ կարող է ազդել մրցաշարային աղյուսակի վերջնական քառյակի վրա:
««Տոտենհեմին» և «Լեսթերին» հանդիպումներ են սպասվում «Սթեմֆորդ Բրիջում», և «Չելսին» դեռ ասելիք ունի չեմպիոնական մրցավազքում:
Յուրաքանչյուր մարզման ընթացքում ես տեսնում եմ, թե որքան ջանք են նրանք գործադրում: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հաղթեն, իսկ դա նշանակում է, որ իմ ֆուտբոլիստները չեն հանձնվում:
Յուրաքանչյուր խաղում, անկախ հանդիպման մակարդակից, «Չելսին» ցանկանում է հաղթանակ տանել»,- ասել է մարզիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը