Արմեն Մուրադյանն այցելել է վթարից տուժած բուժքրոջը
Երևանի «Շտապօգնության» ծառայության բրիգադի բուժքույր Անուշ Հովհաննիսյանն ապրիլի 21-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Առողջապահության ոլորտում երիկար տարիներ գործունեություն ծավալած բուժաշխատողը ծառայողական պարտքը կատարելիս վթարի ենթարկվելով ստացել է ամրակի բեկորային կոտրվածք: Կատարվել է վիրահատություն: Բժիշկները հիվադի վիճակը գնահատում են բավարար:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է բուժքրոջը: Նախարարի հետ զրույցում Անուշ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին պատշաճ բուժօգնություն իրականացնելու համար:
Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են, բոլոր այն բուժաշխատողները, ովքեր հանգամանքների բերումով մասնագիտական պարտականությունները կատարելիս վնասել են առողջությունը:
Վթարի ժամանակ «Շտապօգնության» մեքենայում գտնվող բրիգադի մյուս անդամները վնասվածքներ չեն ստացել: