«Սառեցված հակամարտությունը» պետք է կարգավորվի. Քրիստոֆ Բերգներ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կփորձի նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության լուծմանը: Այս մասին Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցից հետո «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց գերմանական Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները:

«Այսպես կոչված՝ «սառեցված հակամարտությունը» պետք է կարգավորվի: Այն չի կարող լուծվել Գերմանիայի և հնարավոր չէ լուծել դրսի միջամտությամբ: Կարծում եմ, որ Մինսկի խումբը կարևոր դեր է խաղում այս հարցում: Այս տարի Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում, քանի որ մեր երկիրը համանախագահում է ԵԱՀԿ-ում: Մենք կօգտագործենք մեր դիրքը նպաստելու հակամարտության լուծմանը»,-նշեց պատգամավորը:

Քրիստոֆ Բերգները հավելեց, որ ներկայիս իրադրությունը` ստաստուս քվոն, ոչ միայն վնասակար է Հայաստանի, այլև խոչընդոտ է ողջ տարածաշրջանի` Հարավային Կովկասի համար: «Մենք լիահույս ենք, որ կգտնվի մի լուծում, որը կհարգի Լեռնային Ղարաբաղի հայերի անկախությունը և ինքնիշխանությունը, միաժամանակ հարգելով նաև երկրների տարածքային ամբողջականությունը»,-ընդգծեց նա` միաժամանակ հավելելով, որ ԵԱՀԿ-ն շփման գծում մոնիթորինգային մեխանիզմների անհրաժեշտություն ունի` իրավիճակը գնահատելու համար:

Տեսանյութեր

Լրահոս