Բաժիններ՝

Օբաման կոչ է արել բրիտանացիներին մնալ Եվրամիության կազմում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բրիտանական Daily Telegraph թերթի համար գրած իր սյունակում նկարագրել է Եվրամիության կազմում մնալու դեպքում Մեծ Բրիտանիայի առավելությունները, հայտնում է BBC-ն:

Մինչ Օբամայի՝ Բրիտանիա այցը տպագրված սյունակում ասվում է, որ Եվրամիությունում մնալը ոչ միայն չի զրկում Մեծ Բրիտանիան իր մեծությունից, այլև ընդլայնում է իր ազդեցությունը, քանի որ որոշ հարցեր անհնար է լուծել ինքնուրույն:

Օբաման հիշեցնում է Վաշինգտոնի և Լոնդոնի միջև «յուրահատուկ հարաբերությունների» մասին ու ակնարկում, որ Լոնդոնը ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կապող օղակ է:
«ԱՄՆ-ը տեսնում է, որ ձեր ուժեղ ձայնը Եվրոպայում երաշխավորում է, որ Եվրոպան կպահպանի իր հաստատում դիրքերն աշխարհում, իսկ Եվրամիությունը կմնա բաց ու սերտորեն կապված օվկիանոսից այն կողմ գտնվող իր դաշնակիցների հետ»,- գրել է Օբաման:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ բրիտանացիները պետք է որոշում կայացնեն ԵՄ-ի կազմում մնալու կամ այն լքելու վերաբերյալ, և ինքը չի ցանկանում իր կողմից ինչ-որ ճնշում գործադրել:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա այս տարվա հունիսի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս