ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ի վիճակի են մեկ օրում արձագանքել կազմակերպության անդամներին սպառնացող վտանգներին
ՀԱՊԿ-ի հավաքական ուժերն ի վիճակի են մեկ օրվա ընթացքում արձագանքել կազմակերպության անդամների սահմաններին սպառնացող ցանկացած վտանգի: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Տաջիկստանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական հետախուզության ստորաբաժանումների «Որոնում-2016» համատեղ զորավարժությունները:
«Իրական սպառնալիքի առաջացման դեպքում քաղաքական որոշման ընդունումից հետո ընդհանուր առմամբ մեկ օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման ստորաբաժանումները սկսեն իրական օգնություն ցուցաբերել այն պետությանը, որը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ-ին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հետախուզության զորավարժությունների անցկացումը կանխելն է հնարավոր հակառակորդի գործողությունների անսպասելիությունը: