Բաժիններ՝

ԱՊՀ-ի որոշ երկրների միջև հարաբերությունները սրվում են, ինչի մասին վկայում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Լուկաշենկո

ԱՊՀ-ն հարկավորն է պահպանել որպես միջազգային կազմակերպություն, սակայն արդիականացնել և բարձրացնել դրա գործունեության արդյունավետությունը: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով բելառուսցիներին:

«Այսօր հնչում են անգամ առաջարկներ՝ անգամ լուծարել ԱՊՀ-ն: Կիսելով համագործակցության արդիականացման անհրաժեշտության մասին կարծիքները՝ Բելառուսն անհրաժեշտ է համարում ԱՊՀ-ն պահպանել որպես միջազգային կազմակերպություն»,- նշել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով՝ «մեր հասկացությամբ ԱՊՀ-ն մոդեռնիզացնել նշանակում է այն դարձնել ավելի ուժեղ և ավելի գրավիչ անդամ պետությունների համար, այն ադապտացնել ժամանակակից իրողություններին»:

Լուկաշենկոն արձանագրել է, որ «բավականաչափ խնդիրներ կան մեր միության նախագծում (Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունում), սակայն ԱՊՀ-ում միտումներն ավելի բացասական են»:

«Անդամների թիվը կրճատվում է, որոշ երկրների միջև հարաբերությունները՝ սրվում, ինչի մասին վկայում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս