Բաժիններ՝

Կլիչկոն հեծանիվով աշխատանքի գնալու ճանապարհին ընկել է

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն աշխատանքի գնալիս ընկել է հեծանիվից, հայտնում է ուկրաինական «Վեստի» պարբերականը:

Հրատարակության տվյալներով՝ Կլիչկոն փորձել է հեծանիվով ցատկել եզրաքարի վրայով, սակայն արդյունքում ընկել է: Նրան օգնություն հարկավոր չի եղել ցուցաբերել, Կիևի քաղաքապետն անձամբ է ոտքի կանգնել, թափ տվել հագուստներն ու շարունակել ճանապարհը:

Նրան ուղեկցել է նաև հեծանիվով շրջող թիկնազորը, սակայն դա էլ չի փրկում Կիևի ճանապարհերով երթևեկելուց, որոնք հարմարեցված չեն երկանիվ տրանսպորտային միջոցների համար, գրում է պարբերականը:

Ավելի վաղ Կլիչկոն հայտարարել էր հեծանիվով աշխատանքի գնալու մասին: Հաղորդվում է, որ հեծանիվն արժե շուրջ 5000 եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս