Ստատուս քվոյի պահպանումը կարող է Լեռնային Ղարաբաղում հանգեցնել իրավիճակի էսկալացիայի. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Այս մասին նշված է Գերմանիայի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Հանդիպմանն ասվել է, որ կրակի դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ու քաղաքական բանակցությունների վերսկսումը անփոխարինելի են մնում:
Շտայնմայերը հայտարարել է, որ ստատուս քվոյի պահպանումը ապագայի որևիցե երաշխիք չի տալիս և կարող է կրկին հանգեցնել իրավիճակի սրացման: