Վրաստանի վարչապետը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցություններ վարել Վրաստանում
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Ստրասբուրգ այցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները գիտակցում են, թե տարածաշրջանի համար որքան կարևոր է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը:
Այդ մասին հայտնում է Apsny.ge-ն:
Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Նա առաջարկել է հակամարտող կողմերին խաղաղ բանակցություններ վարել Վրաստանում:
«Անմիջապես, երբ սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ես մի քանի հայտարարություն արեցի և աջակցեցի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք հետաքրքրված ենք նրանում, որ Կովկասում խաղաղություն լինի: Այդ հակամարտությունը կարող է բացասաբար անդրադառնալ ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:
Այդ պատճառով մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվի խաղաղությունը: Դրա համար կարող են առաջարկել Վրաստանը՝ որպես խաղաղ բանակցությունների անցկացման վայր: Մենք ուրախ ենք, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում նկատվել են դեէսկալացիայի նախանշաններ: Հուսով ենք, որ այդ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: