Յուրի Վարդանյանը 2015թ. 173 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել։ Նրա փոխառության գումարի չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 000 դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 000 դոլար։ Դեսպանի դրամական միջոցները անցած տարի կազմել են 3 մլն 350 հազար դրամ և 22 հազար դոլար։ Նա, իբրև եկամուտ, հայտարարել է իր՝ դեսպանի աշխատավարձը, որը ամսվա կտրվածքով կազմում է 2454 դոլար։ Դեսպանի կինը՝ Էլեոնորա Վարդանյանի հայտարարագիրը շատ աղքատիկ է։ Նա հայտարարագրել է միայն 2472 դոլարի եկամուտ, իբրև այլ եկամուտ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս