Բաժիններ՝

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նախազգուշացրել է «քարոզչության նոր դարաշրջանի» մասին

Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ անցած տարի խոսքի ազատության նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել ողջ աշխարհում:

Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ աշխարհը մուտք է գործում «քարոզչության նոր դարաշրջան», որը բնութագրվում է նրանով, որ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս անհրաժեշտ տեղեկությունը տարածել արագ և համեմատաբար ոչ թանկ միջոցներով:
Կազմակերպության տվյալներով՝ արմատապես վիճակը վատթարացել է Լատինական Ամերիկայում, թեև նրա երկրների մեծ մասը նույնպես հայտնվել են վարկանշային աղյուսակի առաջին հարյուրակում:

Առավել ազատ է կազմակերպությունը համարում Ֆինլանդիայի, Նիդեռլանդների և Նորվեգիայի մամումը, իսկ առավել քիչ ազատ՝ Թուրքմենստանի, Հյուսիսային Կորեայի և Էրիթրեայի մամուլը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կարծում է, որ վերջին տարում բազմաթիվ քաղաքական առաջնորդներ ուժեղացրել են ճնշումը մամուլի վրա, իսկ մասնավոր ԶԼՄ-ները հայտնվում են ավելի խոշոր կորպորացիաների ազդեցության ներքո:
Կազմակերպության վարկանշային աղյուսակը հրապարակվում է 2002 թվականից: Դրա կազմման ժամանակ հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բազմակարծության մակարդակը, անկախ ԶԼՄ-ների թիվը, օրենսդրական սահմանափակումները, թափանցիկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս