«Ովքեր փորձում են պառակտում մտցնել մեր երկրի որոշ խավերի մեջ, հորդորում եմ չանել նման սխալ բաներ»

Այսօր լրագրողների հետ զրույցում՝ նդրադառնալով դիտարկմանը, թե հասարակության շրջանում միտք է հնչում, ըստ որի օլիգարխները, մեծահարուստները պետք է վաճառեն իրենց ունեցվածքը, քանի որ ձեռք են բերել պետական միջոցների հաշվին և այդ գումարով զենք գնեն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, իշխանությունը, պատկան մարմինները կհետևեն այդ գործընթացներին, խնդրին կտան լուծում: Իսկ այն մարդկանց մասին խոսակցությունները, ովքեր օրինական ճանապարհով են ձեռք բերել իրենց հարստությունը, հարկեր չվճարելով նաև շահ են ունեցել, համարում եմ երկրի ն դավաճանություն: Պետք է քննադատությունը, մտահոգությունը վերաբերի այն մարդկանց, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել: Հորդորում եմ այն մարդկանց, ովքեր այդ ճանապարհով փորձում են պառակտում մտցնել մեր երկրի որոշ խավերի մեջ, չանել նման սխալ բաներ»:

Տեսանյութեր

Լրահոս