Մինսկի խմբի համանախագահներն այսօր զեկույց կներկայացնեն Ղարաբաղի իրավիճակի մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի օրը Բեռլինում կներկայացնեն զեկույց Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ապրիլի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ-ի բեռլինյան գրասենյակում կներկայացնեն զեկույց ներկայիս իրավիճակի և Ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ»,- գրել է Ուորլիքը Twitter-ում:»
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կքննարկվի Գերմանիայի հետ կայանալիք բանակցությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում ներկայում նախագահում է հենց Գերմանիան: