Բաժիններ՝

Մինսկի խումբը պետք է ներդնի առավելագույն ջանքեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար. Դավութօղլու

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Նրա խոսքով՝ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Թուրքիայի վարչապետի խոսքով՝ շփման գծի վերջին դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն անընդունելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս