Բաժիններ՝

Տեխասցի լրագրողն ուղիղ եթերում տղամարդուն օգնել է փրկվել հեղեղումից

Տեխասի ABC ալիքի թղթակից Սթիվ Քեմփիոնը Հյուսթոնում հեղեղման մասին ռեպորտաժի ժամանակ օգնել է ավտոմոբիլում խեղդվող ամերիկացուն: Ջրի հոսքը սկսել է տանել ավտոմեքենան, այն կիսով չափ հայտնվել է ջրում: Այդ ժամանակ լրագրողը սկսել է բղավել, որ տղամարդը դուրս գա ավտոմոբիլից:

Ավտոմեքենայի տերը, ինչպես երեւում է, չի ցանկացել թողնել իր մեքենան, բայց, այնուամենայնիվ, դուրս է եկել ավտոմեքենայից եւ լողացել նկարահանող խմբի ուղղությամբ: Թղթակիցը նրան օգնել է դուրս գալ ջրից: Որոշ ժամանակ անց ավտոմոբիլն ամբողջությամբ ջրասույզ է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930