Բաժիններ՝

Մահացել է դերասանուհի Դորիս Ռոբերտսը

Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) վախճանվել Է ԱՄՆ-ի թատրոնի եւ կինոյի վետերան Դորիս Ռոբերտսը, որը հռչակ է ձեռք բերել «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» (Everybody Loves Raymond, 1996 թվականից) հեռուստատեսային սերիալում խաղացած դերով: Դերասանուհին 90 տարեկան էր, ապրիլի 18-ին հայտնել Է TMZ ինտերնետ-հրատարակությունը, որը մասնագիտացած է հռչակավոր մարդկանց կյանքի մասին տեղեկատվության բնագավառում:

TMZ-ի տվյալների համաձայն՝ Ռոբերտսը մահացել է ապրիլի 17-ին: Մահվան պատճառներն առայժմ չեն հայտնում:

Այդ սքանչելի դերասանուհին Բրոդվեյի թատրոնների բեմում փայլել է տակավին 1970-ական թվականներին: Ընդամնն իր ամբողջ կարիերայի ընթացքում նա ավելի քան 150 դեր է խաղացել անթիվ քանակությամբ պիեսներում, ներկայացումներում, հեռուստաֆիլմերում եւ սերիալներում: Դրանցից ամենահայտնիներն են՝ «Մերի Հարթման, Մերի Հարթման»ը (Mary Hartman, Mary Hartman, 1976-78), «Բառնի Միլլերըե (Barney Miller, 1974-82), «Օճառը» (Soap, 1977-81) եւ «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սերիալը:

Ռոբերտսը նվաճել է ԱՄՆ-ում ամենահեղինակավոր «Էմմի» հեռուստատեսային հինգ մրցանակ: Դրանցից չորսը բերելէ «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սերիալում գլխավոր գործող անձի մոր դերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս