Կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձի առևանգում, փրկագին…
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/14609917715425.jpeg)
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել են 1964 թ. ծնված Սոս Գ.-ին, ով ապրիլի 5-ից Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձին առևանգելու, փրկագին ստանալու նպատակով ազատությունից զրկելու և հանցագործություն նախապատրաստելու համար հանցավոր խմբին աջակցելու մեղադրանքներով: