Եթե ԵՄ-ն չպահի խոստումները, մենք չեղյալ կհայտարարենք պայմանավորվածությունները. Չավուշօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/1415615001-4525-mevlyut-chavushoglu.jpg)
Եթե ԵՄ-ն չպահի խոստումները, մենք չեղյալ կհայտարարենք բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:
Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան լի է վճռականությամբ՝ վերջ տալ փախստականների ողբերգությանը, դյուրացնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը, «թարմացնել» Բրյուսելի հետ մաքսային միությունը, ինչպես նաև նոր բաժիններ բացելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցություններում։