Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 413-ի
Էկվադորում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 413-ի: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի կառավարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 366 զոհի մասին: Տեղի Կարմիր խաչին են ներկայացվել 320 անհետ կորածների մասին հայտեր:
Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 16-ի երեկոյան Էկվադորի հյուսիսարևմտյան ափերին: Տուժել է ավելի քան 2500 մարդ: Առավել շատ վնասներ են կրել Մանտա, Գայակիլ և Պորտովյեխո քաղաքները:
Երկրաշարժի հետևանքով ավերվել են բազմահարկ հյուրանոցներ, ռեստորաններ, բնակելի տներ: