Թուրքիայում PKK-ի 18 զինյալ է սպանվել Սիրիայի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/turqia11.jpg)
«Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) 18 անդամ է սպանվել Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին քաղաքի շրջանում՝ Սիրիա անցնելու փորձի ժամանակ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Գործակալության ռազմական աղբյուրների տվյալներով՝ սպանվածների թվում կա PKK-ի երկու առաջնորդ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն վերջին մի քանի շաբաթներին Նուսայբինում հակաահաբեկչական օպերացիաներ է անցկացնում: