Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 19-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով:
Երևանում`
Ապրիլի 19-21-ը, ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ:
Երևանի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.00C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.60C