Բաժիններ՝

Նավթի համաշխարհային գները նվազել են Դոհայի անհաջող բանակցություններից հետո

Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ անարդյունք է ավարտվել Կատարի մայրաքաղաք Դոհայում նավթարդյունահանող երկրների գագաթաժողովը, հայտնում է BBC-ն:

Լոնդոնի ICЕ բորսայում աճուրդի առաջին րոպեներին Brent ապրանքանիշի նավթի գները նվազել են գրեթե 7%-ով՝ 1 բարելի դիմաց մինչև 40,16 դոլար:

WTI ապրանքանիշի նավթի գինը նույնպես նվազել է մոտ 7 տոկոսով:
Դրանից մի քանի ժամ անց հայտնի էր դարձել, որ գագաթաժողովի երկրները չեն կարողացել համաձայնության գալ նավթի մակարդակի կրճատման վերաբերյալ, ինչը կօգներ բարձրացնել նավթի գինը:

Փորձաքար է դարձել Իրանի դիրքորոշումը: Իրանը հրաժարվել է նվազեցնել նավթարդյունահանումը ու չէր ուղարկել իր նավթի նախարարին Դոհայի հանդիպմանը:
Սաուդյան Արաբիան Իրանի բացակայության պայմաններում նույնպես հրաժարվել է գնալ նավթարդյունահանման կրճատման:

Կատարի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ հարկավոր է ավելի շատ ժամանակ մտածելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս