Ահաբեկիչներն ականանետերից գնդակոծում են Հալեպի քրիստոնեական թաղամասը, որտեղ բնակվում են հայեր և քրիստոնյա արաբներ
Ահաբեկիչներն ականանետերից գնդակոծում են Հալեպի քրիստոնեական Միդան թաղամասը, որտեղ բնակվում են հայեր և քրիստոնյա արաբներ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից:
Վերջին 1 ժամում Միդանի փողոցներում 7 արկ է ընկել: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Փողոցից, որտեղ պայթել է ականներից մեկը, շտապօգնության մեքենա է հեռացել:
Պայթյունների ձայներ են լսվել նաև անցած գիշեր:
Միդան թաղամասում գերազանցապես ապրում են հայեր և քրիստոնյա արաբներ:
Պաշտոնապես, Հալեպի արվարձանում, ինչպես նաև ողջ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմ է սահմանված: