էրդողանի և Ալիևի հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ստամբուլում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հայտնի է դարձել, որ հանդիպումը տեղի է ունեցել Յըլդըզ պալատում և մամուլի համար փակ է եղել: Հանդիպումը տևել է մոտ 45 րոպե, հայտնում է Trend-ը:
Հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ալիևը երեկ ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովին: