Մոսկվան հրադադարով կասեցրել է հայկական կողմին. «Առավոտ»
Հրադադար կնքողն ու իր կամքը թելադրողը
«ժամը» լրատվականին տված հարցազրույցում ՀՀ Զինված ուժերի գյխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ Armenpress–ի փոխանցմամբ, մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ձեռբ բերված հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ։
Մասնավորապես, Հակոբյանը պատմել է, որ հայաստանյան իր գործընկերոջն է զանգահարել ՌԴ գլխավոր շտաբի պետը, հայտնել է, որ իրեն է դիմել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը, որպեսզի միջնորդի՝ հանդիպելու Հայաստանի գլխավոր շտաբի պետին ՝ հրադադար հաստատելու, հետագա հարցերը պարզաբանելու կամ լուծելու համար։ Հարցին՝ արդյոք դա այն պա՞հն էր, երբ հայկական ստորաբաժանումները հակագրոհ էին ձեռնարկում եւ առաջ շարժվում, Հակոբյանը պատասխանել է. «Այդ ժամանակ Պաշտպանության բանակը լիովին տիրապետած էր իրավիճակին, բացարձակ կերպով ճնշում էր հակառակորդին, որից հետո նա սկսեց կիրառել «Սմերչ» և «Տոս» անօդաչու թռչող սարքեր։ Զինադադարը կնքվեց այն պահին, երբ ճնշումը սաստիկ էր, եւ հակառակորդը մասսայական կորուստներ էր կրում»։ Գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով՝ հայկական կողմը բոլոր կարեւորագույն հենակետերը հետ է վերցրել հակառակորդից, եւ այն փոքր հատվածը, որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո, որեւէ էական ռազմավարական նշանակություն չունի հետագայում ծառայությունը կազմակերպելու, ինչպես նաեւ հայկական զորքերի վրա ազդելու առումով։
Հրադադարի կնքումը՝ թեկուզ կողմերի միջեւ բանավոր պայմանավորվածության մակարդակով, եւ դրա պահպանումը, որքան էլ այն փխրուն լինի, անշուշտ հարկավոր էր, սակայն ստացվամ է, որ ռուսական կողմը հայկական կողմից պահանջել է հրադադարի կիրառում ՝ կանխելով Ղարաբաղի կողմից առաջխաղացումը։ Այսինքն՝ Մոսկվան որոշակիորեն փրկել է Ալիեւին։
Այստեղ ուշագրավ է Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի ապրիլի 8-ին համացանցամ հայտնված ելույթի հետեւյալ միտքը. «Մեզ նորից, երրորդ անգամ չթողեցին առաջ գնանք, կասեցրեցին…»։
Ապրիլի 9-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձավ զենքի վաճառքի թեմային։ Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը շարունակելո՞ւ է զենք տրամադրել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, Մեդվեդեւը պատասխանեց. «Ռուսաստանը գործընկեր երկիր է այդ երկու պետությունների համար»։ Դիտարկմանը, թե Հայաստանի հետ նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակից է, Մեդվեդեւը նշել է. «Հայաստանի հետ մենք նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակիցներ ենք։ Սակայն մեզ մոտ բոլոր դեպքերում հարաբերությունները միջպետական են։ Դրանք հիմնված են համաձայնագրերի, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համաձայնագրերի վրա։ Սի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերակատարությունից։ Ասենք լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից։ Դրանից մահացությունների թիվը չի կրճատվի, սակայն դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն այժմ կա։ Մենք հասկանում ենք, թե ինչպիսին են մեր գործընկերների պահանջները։ Այդ պատճառով ես վստահ չեմ, որ երբ այդ շուկա գան այլ երկրների ներկայացացիչներ, իրավիճակը կմեղմանա։ Ես կարծում եմ, որ իրավիճակն ավելի ծանր կդաոնա»։ ՌԴ վարչապետի խոսքով՝ զենքը ձեռք է բերվում ոչ միայն երբեւէ դառնալու համար. օգտագործվելու, այլ նաեւ զսպիչ գործոն դառնալու համար. «Այդ պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»։
Բայց ինչպես երեւում է, ռուսական կողմն այսուհետ «ռազմավարական դաշնակից Ադրբեջանի» հետ հարաբերություններում ձեոբ բերված պայմանավորվածությունները մի կողմ չի դնելու՝ հանուն Հայաստանի ու Արցախի, եւ մենք պետք է հաշվի նստենք հենց այս իրողության հետ։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: