«Վաշտի հրամանատարը անձնակազմին հանում ա, Սլոյան Քյարամի հետ շարժվում առաջնագիծ…». զինվորը պատմում է, թե ինչպես են հարձակվել դիրքի վրա

Առաջնագծում կանգնած զինծառայողների ու կամավորներին երեկ այցելել է ԼՂՀ  վարչապետ Արայիկ Հարությունյանը: Կամավորականները վստահեցրել են, որ դիրքերում կմնան այնքան, որքան կթելադրի իրավիճակը: Ա. Հարությունյանն անցել է դիրքից դիրք, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, հետաքրքրվել թիկունքային ապահովությամ:

Զինվորներից մեկը պատմում է, թե ինչպես է տեղի ունեցել այդ առաջնագծում հակառակորդի հարձակումը, ինչպես է հրամանատարը անձնակազմին դուրս բերել և Քյարամ Սլոյանի հետ դիրքավորվել առաջնագծում:

«Վաշտի հրամանատարը անձնակազմին հանում է, Սլոյան Քյարամի հետ շարժվում առաջնագիծ. ՄՌ-ն արդեն ականները հանելով գալուց է լինում, ՄՌ-ի վրա կրակում է , ՄՌ-ը ֆռռում է, մի հատ էլ ա գրամյամոտով խփում, ՄՌ-ը մնում է ըտեղ, ու մեծ, շատ մեծ քանակի անձնակազմ գալիս ա… վաշտի հրամանատարին էլ խրամաբջիջում տանկն ա խփել, էդ ժամանակ մենք արդեն էն կողմով հասած ենք լինում ստեղ»,- Արայիկ Հարությունյանին առաջնագծի տվյալ դիրքից պատմում է զինվորներից մեկը:

Թեև զինվորը հրամանատարի անունը չի նշում, բայց հայտնի է, որ Քյարամ Սլոյանի հրամանատարը եղել է զոհված Արմեն Ուրֆանյանը:

Տեսանյութեր

Լրահոս