Արթուր Բաղդասարյանը մեկնում է Ֆրանսիա և ՌԴ

Այսօր՝ ապրիլի 13-ին, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, այնուհետև Ռուսաստանի Դաշնություն։

Այցի ընթացքում տեղի կունենան մի շարք հանդիպումներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց, պատգամավորների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Վերջիններիս հետ քննարկումների ծիրում կլինեն նաև սահմանների տեխնիկական վերազինման կապակցությամբ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունը, ինչպես նաև ապրիլի 23-ի հեռուստամարաթոնի մասնակցության հարցերը»,- ասված է «Հայկական վերածնունդ» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս