Ձերբակալվել են Սանկտ Պետերբուրգի զինվորական հոսպիտալում բուժքույրերին սպանած զինծառայողները
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/5d487d66c3a3412b292b7fcc256601d2__660x.jpg)
Իրավապահները ձերբակալել են զինծառայողներ Դավիդ Զիգանշինին և Ալեքսանդր Տոմսկուն, ինչպես նաև կուրսանտ Ստեպան Դացենկոյին, որոնք կասկածվում են Սանկտ Պետերբուրգի № 422 զինվորական հոսպիտալում 2 բուժքրոջ սպանության մեջ, տեղեկացնում է LIfeNews-ը:
Ինչպես հայտնում է իրավապահ մարմիններում աղբյուրը, հանցագործությունից հետո փախուստի դիմածները հայտնաբերվել են Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանում:
Հիշեցնենք, որ հանցագործությունը տեղի է ունեցել ապրիլի 11-ի, լույս 12-ի գիշերը: Հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում աշխատող երկու բուժքույրերը խեղդված էին հայտնաբերվել: Նրանցից մեկի մարմնի վրա առկա էին նաև դանակի հարվածներ: