Բաժիններ՝

Պուտինը Գրիզլովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել «Եդինայա Ռոսիայի» ղեկավարներից մեկին՝ երկրի ներքին գործերի նախկին նախարար Բորիս Գրիզլովին Անվտանգության խորհրդի կազմից հանելու մասին, որտեղ նա ընդգրկված էր 2001 թվականից:

Փաստաթուղթն ապրիլի 12-ին հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: Հրամանում նշված չէ նման որոշման ընդունման պատճառը: Ոչ մի տեղեկություն Գրիզլովի նոր նշանակման մասին նույնպես չկա:

Նույն հրամանագրով Պուտինը փոխել է նաև Անվտանգության խորհրդում Վիկտոր Զոլոտովի անդամակցության կարգավիճակը, որը վերջերս նշանակվել էր Ազգային գվարդիայի ղեկավար: Անհայտ պատճառներով՝ նրա կարգավիճակը մշտական անդամից վերածվել է Անվանգության խորհրդի սովորական անդամի:

Գրիզլովը 2002 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անփոփոխ նախագահն է, ինչպես նաև ընդգրկված է «Ռոսատոմ» կորպորացիայի դիտորդական խորհրդի կազմում և ներկայացնում է Ռուսաստանը Ուկրաինայի իրավիճակի կարգավորման խնդրով եռակողմ խմբում:

2001-2003թթ. Գրիզլովը գլխավորել է ՌԴ ներքին գործերի նախարարությունը, իսկ հաջորդող ութ տարում եղել է ՌԴ Պետդումայի խոսնակը:

2011 թվականի հերթական ընտրություններից հետո նա լքեց խոսնակի պաշտոնը՝ հայտարարելով, թե ճիշտ չէ համարում այդ պաշտոնում աշխատել երկու ժամկետ շարունակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս