Արցախում զոհված Ժորա Եսայանի եղբայրը ևս ծառայում է բանակում
Արցախում զոհված Ժորա Արթուրի Եսայանը ծնվել էր 1996թ.: Բանակ զորակոչվել էր 2014թ.: Նա Արարատի մարզի Դարբնիկ համայնքից էր: Համայնքի ղեկավար Դավիթ Գզիրյանը 168.am-ի հետ զրույցում նրա ընտանիքին բնութագրեց որպես լավ, ավանդապաշտ ընտանիք: Համայնքի ղեկավարի խոսքով՝ ընտանիքը զբաղվում է հողագործությամբ: Ժորա Եսայանը երկու եղբայր ունի, որոնցից մեկը, համայնքի ղեկավարի խոսքով, անչափահաս է, իսկ մյուսը ևս ծառայում է բանակում:
Հայրենի գյուղում երեկ տեղի է ունեցել Ժորա Եսայանի հոգեհանգստի արարողությունը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 13:00-ին: