Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ կանցկացնեն Բաքվում
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը պլանավորում են բանակցություններ անցկացնել անվտանգության հարցերով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Երեք երկրների ղեկավարների հանդիպումն անցկացվելու է Բաքվում:
Չնայած այն բանին, որ կայանալիք բանակցությունների մասին չէր հայտարարվել, անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, թե բանակցությունների օրակարգում գլխավոր տեղ է զբաղեցնելու Կասպյան տարածաշրջանում անվտանգության ոլորտում համագործակցությունը, որը, նրա խոսքով, միջանցք է դարձել ահաբեկիչների տեղափոխությունների համար:
Պուտինի, Ռոուհանիի և Ալիևի եռակողմ հանդիպման մասին հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի լարվածության սրացումը: