Միջազգային հանրության կոշտ և հասցեական գնահատական կարևոր են ագրեսիայի զսպման գործում. Բակո Սահակյան

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ու նրա հետ Արցախ ժամանած Հունաստանի եւ Լատվիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանն արծարծվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին առնչվող հարցեր:

ԼՂՀ  Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարբեր երկրների, նրանց քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների սատարումը խաղաղ գործընթացին եւ ագրեսիայի դատապարտմանը՝ դա համարելով սկզբունքայնության եւ մարդասիրության դրսեւորում:

Նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առկայությունը եւ համարժեքությունը կարեոր դերակատարություն ունեն ագրեսիայի զսպման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս