ԼՂ-ի վերջին իրադարձությունները ներառվել են ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի օրակարգում
ԵԽԽՎ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը՝ ապրիլի 18-ին, նախատեսվում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական սրացումը» թեմայով քննարկումներ:
Նախնական օրակարգում ներառված հարցերի թվում է Նադեժդա Սավչենկոյի գործը, որը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումների հետ կներառվի օրակարգ՝ որպես հրատապ հարց:
Օրակարգում ներառված են նաև այլ հարցեր, ինչպես օրինակ՝ ինչպե՞ս բարելավել կանանց քաղաքական ներկայացվածությունը, Ուկրաինայի պատերազմի ընթացքում ռազմագերիներին վերաբերող մարդասիրական հարցեր, Եվրոպայում հակասեմիթականության դեմ պայքարի թեմաներ և այլն:
Նիստն անցկացվելու է ապրիլի 18-22-ը: