Հնարավո՞ր է՝ Ռ.Քոչարյանն էլ հանդես գա նախաձեռնությամբ և հանդիպի Սերժ Սարգսյանի հետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո շատերի մոտ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 168.am-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Ռ.Քոչարյանն էլ հանդես գա նախաձեռնությամբ և հանդիպի Սերժ Սարգսյանի հետ:
«Այդ հարցին ես կարձագանքեմ, անպայման կարձագանքեմ»,- խոստացավ Վ.Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան պաշտոնապես լուր տարածվեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:
Քիչ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել ilur.am-ին: